TikTok-ի օգտատերերը շարունակում են ակտիվորեն կիսվել գարնանային ալերգիայի դեմ պայքարի իրենց փորձով՝ ընդգծելով, որ այս տարի հատկապես կտրուկ ռեակցիաներ են առաջացնում կեչու և լաստանի փոշիները։ Այս մասին գրում է Kommersant-ը։
Շատերը հայտնում են, որ ալերգիան այս անգամ ուղեկցվում է միաժամանակ մի քանի ծանր ախտանշաններով՝ աչքերի քոր, քթի ուժեղ արտահոսք, մաշկային ցաներ և այտուցներ։ Նրանց խոսքով՝ նույնիսկ դեղամիջոցները հաճախ չեն օգնում մեղմել այդ ախտանշանները։
TikTok-ում ալերգիկ օգտատերերը խորհուրդ են տալիս տանից դուրս գալ միայն դիմակով կամ քթի զտիչներով, օգտագործել աչքի կաթիլներ և հակաալերգիկ սփրեյներ, իսկ գիշերը ընդունել Էնտերոսգել՝ օրգանիզմից ալերգենները հեռացնելու նպատակով։