Հայաստանում հիմա նկարահանվում են հիմար սերիալներ․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 09:30 27-02-2025
Հայ հասարակությունում տարածված կարծիք կա, որ այսօր արտադրվող և ցուցադրվող հայկական ֆիլմերը անորակ են։

Նաև գաղտնիք չէ, որ այսօր շուկայում առաջարկվող ֆիլմերը համեմատելի չեն դեռ տասնյակ տարիներ առաջ մեզ հրամցվողների հետ։

Սակայն նույն իրականության մեջ Թուրքիայի հեռուստասերիալների արդյունաբերությունը 2024 թվականին արտահանումից վաստակել է ավելի քան 500 միլիոն դոլար։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվել՝ նկարվո՞ւմ են Հայաստանում որակյալ ֆիլմեր, թե ոչ։

Հարցվածներից շատերը բացասական պատասխան հնչեցրից, սակայն ոմանք կարծում են, որ որակյալ ֆիլմեր այնուամենայնիվ նկարահանվում են։
«Հիմար սերիալներ են հիմա նկարվում»,- ասաց անորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ որակյալ ֆիլմ է օրինակ՝ «Սպանված աղավնին»։
«Հումորային ֆիլմերը դուրս գալիս են»,- ասաց նա։

«Ֆիլմեր քիչ եմ նայում։ Ավելի շատ լուրեր եմ նայում»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։