Ջուլիա Ռոբերթսը պատմել է, թե ինչու արդեն 20 տարի չի նկարահանվում ռոմանտիկ կատակերգություններում
copy image url

Ջուլիա Ռոբերթսը պատմել է, թե ինչու արդեն 20 տարի չի նկարահանվում ռոմանտիկ կատակերգություններում

Արտաքին 3 տարի առաջ - 13:57 19-04-2022
Օսկարակիր Ջուլիա Ռոբերթսը բացատրել է, թե ինչու իր ստեղծագործական կարիերայի վերջին 20 տարիներին չի նկարահանվել ռոմանտիկ կատակերգություններում։ Դերասանուհու խոսքերը մեջբերում է Deadlineը:
«Եթե ես սցենար կարդայի, որն, իմ կարծիքով, «Նոթինգ Հիլի» կամ «Լավագույն ընկերոջ հարսանիքի» մակարդակի լիներ, ես դա կանեի»,- ասել է Ռոբերթսը: Նա նաև հավելել է, որ պատրաստ էր մասնակցել «Տոմս դեպի դրախտ» նախագծին՝ պայմանով, որ ֆիլմում կնկարահանվի Հոլիվուդի լավագույն դերասաններից մեկը։
«Տոմս դեպի դրախտ»-ի պրեմիերան կկայանա 2022թ.-ի հոկտեմբերին։ Ֆիլմում նկարահանվել է նաև Ջորջ Քլունին։ Սա առաջին ռոմանտիկ կատակերգությունն է, որում վերջին տարիներին նկարահանվել է դերասանուհին։