Աբովյանում բախվել են 2 «Mercedes»-ները․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Աբովյանում բախվել են 2 «Mercedes»-ները․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 09:33 20-02-2025
Երեկ՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում բախվել են 2 «Mercedes C» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: