Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը, իսկ հետո «07»-ը բախվել է «Mercedes»-ին․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը, իսկ հետո «07»-ը բախվել է «Mercedes»-ին․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 18:39 31-08-2024
Երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Ս․-ի վարած «Ford» մակնիշի և 30-ամյա Աշոտ Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարից հետո, մինչ վարորդները սպասում էին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արմավիր ընթանալիս բախվում է «Mercedes»-ին, ինչի հետևանքով «Mercedes»-ը հայտնվում է բաժանարար գոտու կանաչ գազոնում։

Վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Սամվել Կ․-ն տեղափոխվում են վարորդը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: