Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն է։
Հարցազրույցի շրջանակներում Իզաբելլա Աբգարյանի հետ զրուցել ենք Երևանում հանրային տրանսպորտի թանկացման որոշման, իրականացվող բոյկոտի արդյունավետության, իշխանությունների վարքագծի, Հայկ Մարությանի գործողությունների, քաղաքական թիմի ներսում առկա տարաձայնությունների, ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակահարմարության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Իզաբելլա Աբգարյանն ընդգծեց՝ Հայկ Մարությանը պայքարում է, բայց առանց լայվերի։
«Հայկ Մարությանն ամեն օր երթևեկում է, բացի այդ, նաև իրավական գործընթացներ ենք նախաձեռնում, հանդիպումներ ենք ունեցել տուժած քաղաքացիների հետ և այլն, այդ հարցերով ենք զբաղվում։ Այն, որ Հայկ Մարությանն ամեն օր նույն տեսարանի լայվը չի անում, դա ինքն էլ է համարում, ասում է՝ անընդհատ նույն բանը, իմա՞ստը։ Դա իմաստ ուներ սկզբի օրերին, որպեսզի մարդիկ իրազեկվեին բոյկոտի մասին և ձևի մասին, թե ինչպես է դա արվում։
Հիմա ակնհայտ է, որ բոլորը իրազեկված են, բոլորը տեղյակ են՝ ինչպես է դա արվում․ մարդիկ, որոնք ուզում են դա անել, անում են, մարդիկ, որոնք չեն ուզում դա անել, չեն անում։ Այսինքն՝ այն, ինչին հենց մենք կոչ էինք անում։ Մենք նաև ասում էինք՝ մի թիրախավորեք նրանց, ովքեր վճարում են։ Այսպիսով՝ անիմաստ ենք գտնում այս պահին, որ ամեն օր նույն լայվը տեղի ունենա, բայց աշխատանքները գնում են, մենք էլ հետևում ենք իշխանությունների գործողություններին և յուրաքանչյուր կոշտացում՝ օրինակ տուգանքների սահմանում և այլն, կստանա իր համարժեք պատասխանը»,-ասաց նա՝ պնդելով, որ Հայկ Մարությանը պայքարի մեջ է և հետքայլ չի կատարել։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավին՝ Իզաբելլա Աբգարյանը մարդկանց կրթվելու կոչ անողներին հորդորեց կրթվելու գնացող աշակերտների և ուսանողների համար տրանսպորտը չթանկացնել, հնարավորության դեպքում՝ անվճար դարձնել։
Առավել մանրամասն՝ հարցազրույցում․