Ալենենք սնանկ են, նոր տուգանք՝ 5000, ընդդիմությունը արթնանում է, սահմանազատումը սկսված է․ Մամուլ
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է։ Ժողովուրդ օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2025 թվականի հունվարի 24-ին «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան՝ ընդդեմ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Տրանսպորտի թանկացումը բոյկոտող եւ չվճարող քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը փորձում է դարձնել տուգանքի մատերիալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակել: Նախագծով վարչական տույժ է նախատեսվում. տրանսպորտի թանկացած սակագները չվճարող քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ կտուգանվեն՝ մոտ 5000 դրամի չափով:
Հրապարակ օրաթերթը գրում է․
Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել, մեկը տեւական լռությունն է խախտում, մյուսը՝ հանրահավաք հրավիրում, երրորդը՝ համագումար անում, ուրիշներն էլ ակտիվության այլ ֆորմատներ են որդեգրել։
Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի` ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: Արցախի քաղաքական էլիտան էլ այդ օրը միջոցառումներ ծրագրել։ Առավոտյան պատգամավորները կայցելեն Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոս նահատակների հիշատակին: Նույն օրը նաեւ հանրահավաք է կազմակերպել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը։
Հրապարակ օրաթերթը գրում է․
Ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Ուկրաինայում ուղղակի տագնապած են` որոշվում է իրենց ճակատագիրը, բայց՝ իրենց բացակայությամբ:
Հրապարակ օրաթերթը գրում է․
Չնայած մի քանի շաբաթ է, ինչ, ըստ լուրերի, Տավուշում սկսվել են չարաբաստիկ սահմանազատման աշխատանքները, որոնց հետեւանքով հնարավոր է կրկին տարածքներ անցնեն Ադրբեջանին, սակայն, զարմանալիորեն, Տավուշում քար լռություն է։
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն առայժմ չեն այցելել Ոսկեպար։