Շորերով քնում-արթնանում ենք. ամեն պահի սպասում ենք, որ Տեղը կգրավեն. բնակիչ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:31 08-04-2023
«Իրավիճակը շատ վատ է գյուղում, մարդիկ շատ վատ են, աշխատատեղ չկա, իրանց սեփական անասուններն էլ չեն կարում պահեն, սաղ վաճառել են՝ տարածքի համար, տարածք չկա, մարդիկ անգամ կթու կով չունեն, շատ լարված են, դաշտեր չկան, սաղ մնացել է իրենցը, մինչև հիմա մարդիկ խուճապի մեջ են, ոչ մի տեղ չկա մնալու»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Տեղ գյուղի բնակչուհի Հասմիկ Ներկրարանցը։

Տիկին Ալվարդի խոսքով՝ հիմա գյուղում տրամադրությունները շատ վատ են.

«Անընդհատ մտածում ենք, որ հեսա կկրակեն, ու թե որտեղ կգնանք, ինչ կանենք՝ չգիտենք։ Շորերով քնում ենք, շորերով հելնում, էրեխեքը վախենում են դպրոց ու մանկապարտեզ գնալ, ռուս խաղաղապահների շնորհիվ է վիճակը մի քիչ լավ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի զինուժը մարտի 30-ի գիշերը փակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին և առաջ եկել՝ մոտ 80 հեկտար, օկուպացրել Տեղ գյուղից ու ամրաշինական աշխատանքներ սկսել՝ դիրքեր-պոստեր կառուցելով։