Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ էդուարդ Շարմազանովին։
Նրա հետ խոսել ենք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում արած հայտարարությունների, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների, որպես դաշնակից դավաճանելու, նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի և նրանց աջակիցների չմիավորվելու և մի շարք այլ հարցերի մասին։
Նրա խոսքով՝ իրենց կուսակցության օրակարգի թիվ մեկ հարցը «նիկոլիզմի» դեմ պայքարն է և իրենք ողջունում են բոլոր նրանց, որոնց համար ազգային պետության վերականգնումը և «նիկոլիզմի» դեմ պայքարը գերխնդիր է։
«Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տվել ոչ թե իր գրկում առնի Էրդողանի գիրկը, այլ խորացնի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ։ ՀՀ իշխանությունները հեռատես չեն գտնվել, չեն հաշվարկել ու չեն հաշվարկում ՀՀ պետական շահը և քաղաքական կարճատեսությունից ելնելով ռուսական հարթակից թռել են արևմտյան հարթակ, որի արդյունքում վնաս են հասցրել թե՛ բանակցային պրոցեսին, թե՛ Արցախին, թե՛ Հայաստանի անվտանգությանը»,- ասաց Շարմազանովը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը ունեցել է իր շահերը և Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերություններում եղել են և խնդիրներ։ «Ես հիացած չեմ ռուսական գործունեությամբ, բայց այդ խնդիրները առաջացրել է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։