44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարեց, որ միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի Արցախի հարցում հայկական կողմը իջեցնի նշաձողը։ Փաշինյանի հայտարարությանը ամիսներ անց հաջորդեց Արցախի հայաթափումը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Արցախի հանձնման հարցում մեղավորության սլաքներն ուղղում է նախկին իշխանություններին, իսկ նախկին իշխանություններն էլ բերում են լուրջ փաստարկներ, որ Արցախը հանձնվել է, ոչ թե օրինակ 30 տարի առաջ, ինչպես սիրուն են կրկնել ներկայիս իշխանությունները, այլ Փաշինյանի կառավարման ընթացքում։
Oragir.News-ը շրջել է Գյումրիի փողոցներում և լսել քաղաքացիների կարծիքը, թե ի վերջո ո՞վ է հանձնել Արցախը։
Գյումրեցիների մեծ մասը կարծում է, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Մյուսներն էլ կարծում են, որ մենք ազգովի ենք հանձնել Արցախը։
Մանրամասները` տեսանյութում։