Չնայած Արցախի Հանրապետության բռնազավթիմից և հայաթափումից անցել է արդեն 1 տարի, սակայն առ այսօր հայտնի չէ, թե ով է մեղավոր հայկական երկրորդ հանրապետության հետ տեղի ունեցած աղետի համար։
Այս համատեքստում իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրանքի սլաքներն ուղղում են միմյանց՝ փորձելով ամեն կերպ խուսափել սեփական պատասխանատվությունից։
Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով՝ ո՞վ հանձնեց Արցախը։
«Շատ բարդ հարց եք տալիս, նախկիններն ու ներկաները հանձնեցին»,- ասաց մի տղամադ։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Արցախը հանձնել են գործող իշխանությունները։
«Դավաճանությունը, ընդհանուր գործել է դավաճանական համակարգեր դրսի ուժերի կողմից»։
Մանրամասները՝ տեսանյութում։