Պեսկովը կեղծիք է անվանել Չեռնոբիլին հարվածելու լուրերը
copy image url

Պեսկովը կեղծիք է անվանել Չեռնոբիլին հարվածելու լուրերը

Արտաքին 2 ամիս առաջ - 15:42 14-02-2025
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «հերթական կեղծիք» է անվանել ուկրաինական կողմի մեղադրանքները, թե ռուսական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին և վնասել պաշտպանիչ սարկոֆագը։

«Ամենայն հավանականությամբ, խոսքը հերթական կեղծիքի մասին է»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը փետրվարի 14-ի գիշերը խոցել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված չորրորդ էներգաբլոկի սարկոֆագը, որը վնասվել է։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։