Տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիվանդ է վահանաձև գեղձի քաղցկեղով և վիրահատվել է՝ կապված օնկոլոգիական հիվանդությունների հետ, իրականությանը չի համապատասխանում։ Համապատասխան լուրերը, որոնք հայտնվել են մի շարք ԶԼՄ-ներում, հերքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր Telegram ալիքում հայտնել է «Էխո Մոսկվի»-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։
Լրագրողի խոսքով, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նման հայտարարություններն անվանել է «մտացածին և սուտ»։
«Հարցին՝ ես ճի՞շտ եմ հասկանում, որ Վլադիմիր Պուտինը հիվանդ չէ քաղցկեղով, Պեսկովը պատասխանել է՝ ճիշտ է»,- գրել է Վենեդիկտովը։