AI-ի նոր դարաշրջան. Nvidia-ն ներկայացնում է Project Digits գերհամակարգիչը
copy image url

AI-ի նոր դարաշրջան. Nvidia-ն ներկայացնում է Project Digits գերհամակարգիչը

Ավելին 2 ամիս առաջ - 19:08 12-02-2025
Եվրոպայում նախատեսվում է գերհամակարգչային ռեսուրսներ տրամադրել տարբեր ընկերությունների՝ ներառյալ փոքր ստարտափներին։ Եվրոպան փորձում է նպաստել տեխնոլոգիական զարգացմանը, աջակցել ավելի շատ կազմակերպություններին, այդ թվում՝ փոքր ու միջին ձեռնարկություններին, հնարավորություն տալով օգտագործել գերհամակարգիչներ արհեստական բանականության հետ աշխատելու համար։ Գրում է DitWatch-ը։

Գերհամակարգիչներն անհրաժեշտ են, որ իրականացվեն բարդ հաշվարկներ, որոնք ոչ բոլոր ընկերությունները կարող են ինքնուրույն իրականացնել բարձր տեխնոլոգիական հնարավորություններով։ Այս նորարարական նախագիծը ձեռնարկել Nvidia-ն, այն կոչվում է Project Digits։ Գերհամակարգիչը կառուցված է Nvidia-ի հզոր Grace Blackwell Superchip-ի վրա, ինչը տալիս է հաշվարկային մեծ հզորություն՝ հատկապես տվյալների պրոցեսինգում, ինչն անհրաժեշտ է արհեստական բանականության (AI) մոդելների համար։

Project Digits-ը կարող է աշխատեցնել AI մոդելներ՝ մինչև 200 միլիարդ պարամետրերով, իսկ երկու միացված սարքերը կարող են մոդելներ աշխատեցնել՝ մինչև 405 միլիարդ պարամետրերով։ Այս համակարգը նաև հագեցված է նորագույն տեխնոլոգիաներով՝ 128 ԳԲ հիշողություն և մինչև 4 ԹԲ հիշողություն։ Project Digits-ի գինը սկսվում է $3000-ից. այն նախատեսված է մասնագետների և հատուկ հաստատությունների համար, բայց ոչ սովորական օգտագործողների։

Նախագծի մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի մայիսին՝ հատուկ գործընկերների միջոցով, ինչը նշանակում է, որ այն ավելի արագ հասանելի կլինի պրոֆեսիոնալ համայնքին։ Այսօր աշխարհում արհեստական բանականությունը (AI) դարձել է ամենապահանջված գործիքներից մեկը։ Եվրոպայում առաջատար տեխնոլոգիական ընկերությունները և պետությունները ակտիվորեն ներդրումներ են կատարում AI գործարանների ստեղծման համար՝ նպատակ ունենալով ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանի տեխնոլոգիական ոլորտում։ Ներդրումների ընդհանուր գումարը արդեն հասել է 10 մլրդ եվրոյի, ինչը թույլ է տալիս զարգացնել 12 գործող AI գործարաններ. Եվրոպան ցանկանում է դառնալ արհեստական բանականության (AI) ոլորտում առաջատարը, այդ նպատակով խոշոր ներդրումներ է իրականացնում AI գործարաններ ստեղծելու համար։ Հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։

AI գործարանները նախատեսված են աշխատելու բարձրակարգ տեխնոլոգիաների, խոշոր տվյալների և գերհամակարգիչների հետ, որը կարագացնի AI մոդելների ստեղծման գործընթացը։ Այս գործարանները թույլ կտան իրականացնել նորարարական AI լուծումներ՝ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, արդյունաբերությունը, ֆինանսները։

Եվրոպայում արդեն 10 մլրդ եվրո ներդրումներ են կատարվել, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել 12 AI գործարաններ։ Նրանց նպատակն է աջակցել նոր ստարտափերին, փոքր և միջին ընկերություններին, որոնք կարող են օգտվել գրեթե անվճար կամ մատչելի տեխնոլոգիական ռեսուրսներից։ Հատկանշական է, որ Եվրոպան չի փորձում ընդօրինակել ԱՄՆ-ին կամ Չինաստանին, այլ ցանկանում է ունենալ սեփական ձեռագիր՝ հիմնվելով գիտության և տեխնոլոգիաների զարգացման վրա, որոնք Եվրոպայում բավակական զարգացած են։

Այս AI-ի մեգաֆաբրիկաները նախատեսվում են որպես լայնածավալ հաշվարկային հարթակներ, որոնք հնարավորություն կտան արտադրել շատ ավելի մեծ քանակությամբ AI մոդելներ։ Եվրոպան ստեղծում է նաև համապատասխան իրավական դաշտը՝ «AI օրենքը», որն ապահովելու է AI համակարգերի անվտանգությունը։ Օրենքը պետք է անխափան կարգավորում ապահովի բոլոր ԵՄ անդամ երկրներում՝ կանխելով իրավական անհամապատասխանությունները։