«Դու». Project LA-ը նոր տեսահոլովակ է թողարկել

Մշակույթ 1 տարի առաջ - 15:31 03-02-2024
Project LA-ը Գոռ Սուջյանի մասնակցությամբ հերթական տեսահոլովակն է հրապարակել՝ «Դու»:

Երգը ներառված է նախագծի թողարկած վերջին՝ համանուն ալբոմում: Տեսահոլովակում օգտագործված են նախագծի նախորդ տարվա ամերիկյան համերգներից կադրեր:

Տեսահոլովակի հեղինակը նախագծի պրոդյուսեր Սուրեն Սահակյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորման հեղինակը՝ Արա Թորոսյանը՝ Մուրզոն, իսկ երաժշտության հեղինակը՝ Լևոն Արևշատյանը՝ LA:

Հավելենք, որ սա նախագծի այս տարվա առաջին տեսահոլովակն է:

Ամենից շատ դիտված