Զելենսկին կողմ է հանքերը տալուն․ FT
copy image url

Զելենսկին կողմ է հանքերը տալուն․ FT

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 10:50 08-02-2025
The Hindustan Times-ը գրում է. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ աջակցում է Դոնալդ Թրամփի «զենք՝ օգտակար հանածոների դիմաց» գաղափարին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կարող է համագործակցել Ուկրաինայի հետ հանքարդյունաբերության ոլորտում՝ փոխշահավետ պայմաններով: Ուկրաինան ունի տիտանի և ուրանի խոշոր պաշարներ, որոնք կարևոր են ավիացիոն, տիեզերական և միջուկային արդյունաբերության համար:

«Ամերիկացիներն ամենաշատն են մեզ օգնել, ուստի նրանք պետք է ամենաշատը ստանան», -ասել է Զելենսկին: