Շվեդիայի դպրոցում հրաձգության մեջ կասկածվողն ինքնասպան է եղել
copy image url

Շվեդիայի դպրոցում հրաձգության մեջ կասկածվողն ինքնասպան է եղել

Արտաքին 2 ամիս առաջ - 21:34 04-02-2025
Շվեդիայի Էրեբրո քաղաքի դպրոցում այսօր տեղի էր ունեցել հրաձգություն, որի ենթադրյալ հեղինակն ինքնասպան է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շվեդիայի ոստիկանությունը հայտնել է, որ Էրեբրոյի դպրոցի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով գործողություն է իրականացրել, հինգ մարդ վիրավորվել է, սակայն վնասվածքների լրջության մասին տեղեկություններ չկան։ Campus Risbergska դպրոցը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, ապահովում է մեծահասակների կրթություն:

Նշվում է, որ հանցագործն ինքնասպան է եղել։ Ոստիկանությունից պարզաբանել են, որ կրակոցների արդյունքում իրենց աշխատակիցները չեն տուժել։

Ամենից շատ դիտված