Լրատվամիջոցները հայտնել են ամերիկյան Այովա նահանգի դպրոցում հրաձգության մասին
copy image url

Լրատվամիջոցները հայտնել են ամերիկյան Այովա նահանգի դպրոցում հրաձգության մասին

Արտաքին 1 տարի առաջ - 21:11 04-01-2024
Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում են ԱՄՆ-ի Այովա նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NBC News հեռուստաալիքի կայքը։

«Դալլասի շրջանի շերիֆի գրասենյակը հաստատել է, որ Այովա նահանգի Փերի քաղաքի միջնակարգ դպրոցում հրաձգության հետաքննություն է ընթանում», - հայտնել է հեռուստաալիքը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դպրոց է հաճախում մոտ 1,7 հազար մարդ, հունվարի 4-ը երկրորդ կիսամյակի առաջին ուսումնական օրն էր։ Իրավապահ մարմինները դեռ չեն հայտնել միջադեպի մանրամասները։