Ուղիղ եթեր
Տան տանիքից կախված տղամարդու են հայտնաբերել Աստղաձոր գյուղում․ նա նամակ էր թողել
copy image url

Տան տանիքից կախված տղամարդու են հայտնաբերել Աստղաձոր գյուղում․ նա նամակ էր թողել

Ներքին 2 ամիս առաջ - 11:26 01-02-2025
Oragir.News-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում երեկ՝ հունվարի 31-ին, 60-անց տղամարդուն կախված են գտել իր տան տանիքից։

Գյուղացիների խոսքով՝ Ռ․ Կ-ն շատ հավասարակշռված, հանգիստ, ոչ մեկին նեղություն չտվող, իր գործով զբաղվող մարդ է եղել։ Բոլորը զարմացած են, թե ինչը կարող էր լիներ նրա կողմից այդ քայլին դիմելու պատճառը։

«Տանը մարդ չի եղել՝ իրենից բացի, խանութ ունեին։ Նամակ է գրել, որ կնոջը ու երեխաներին շատ է սիրում, բայց էլ չի դիմանում։ Ուրիշ ոչնչից տեղյակ չենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Աստղաձորի բնակիչներից մեկը։

Ամենից շատ դիտված