Այգեստան գյուղում քաղաքացին չի կարողացել իջնել տանիքից, օգնել են փրկարարները
copy image url

Այգեստան գյուղում քաղաքացին չի կարողացել իջնել տանիքից, օգնել են փրկարարները

Ներքին 7 ամիս առաջ - 15:55 25-08-2024
Օգոստոսի 25-ին, ժամը 09։59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի նորակառույց տներից մեկում քաղաքացին վատ է զգում իրեն և չի կարողանում իջնել տանիքից (մոտ 9 մ)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական աշվարկ։

Փրկարարները Ստեփանյան փողոցի նորակառույց տներից մեկի տանիքից իջեցրել են Ս. Գ․-ին (ծնված 1990 թ.)։