Խայտառակություն է. ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակը Նիկոլ Փաշինյանը ձախողված է համարում
copy image url

Խայտառակություն է. ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակը Նիկոլ Փաշինյանը ձախողված է համարում

Ներքին 2 ամիս առաջ - 15:54 31-01-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ լրագրողներն ԱՆԻՖ-ի հետ կապված գործի քննությունից ավելի շատ բան գիտեն, քան՝ ինքը։

«Դուք ավելի լավ եք տեղեկացված, թե քանի քննիչ կա, ես քրեական գործերի մեջ այդքան չեմ կարող խորանալ»,- ասուլիսի ժամանակ ասաց նա։

ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակը Փաշինյանը ձախողված է համարում։

«Գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ, ինչ բառ ուզում եք՝ ասեք, ես համաձայն կլինեմ այդ բառերի հետ»,- նշեց նա։