Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։
Հարցին, թե երբևէ հանդիպե՞լ է Նիկոլ Փաշինյանին, ինչպես կբնութագրի նրան, պատասխանեց, որ հանդիպել է նրան մի քանի անգամ միջոցառումների ժամանակ։
«Ես որպես մարդ չեմ կարող նրան գնահատել, բայց որպես պետական գործիչ՝ նա ձախողված և երկիրը ձախողած ստախոս է։ Գիտեմ, որ պետական կամ քաղաքական գործիչները ընդհանրապես խնդիրներ են ունենում, այդ բոլորը սովորական երևույթներ են, բայց պաթետիկ ստախոսության մեջ մեջ չեմ տեսել ոչ մեկին։ Եվ ընդ որում, ոչ միայն ստախոս, այլ նաև այդ ստախոսության վրա էլ ինքնարդարացող։ Բայց ես անձնական բնութագրումներ չեմ տա, որպես գործչի եմ ասում»,-ասաց Սրբազանը։