Անհետ կորածների հարազատներին լրագրողների օթյակում են նստեցնելու․ Հրապարակ
copy image url

Անհետ կորածների հարազատներին լրագրողների օթյակում են նստեցնելու․ Հրապարակ

Մամուլ 2 ամիս առաջ - 08:32 30-01-2025
Հրապարակ օրաթերթը գրում է․

Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողներն Ազգային ժողովում մասնակցելու են փակ քննարկման: Ներկա են լինելու ուժային կառույցների ղեկավարները: Մեր տեղեկություններով` գլխավոր դատախազը, ՆԳ, պաշտպանության նախարարները, ԱԱԾ տնօրենը: Վերջինս նաեւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հանձնաժողովի կազմում կան նաեւ իշխանությանը կից քաղհասարակության ներկայացուցիչներ:

Ծնողներից մեկը մեզ ասաց, որ 195 անհետ կորածների հարազատներն էլ` գրեթե բոլորը գնալու են Ազգային ժողով, սակայն քննարկումը կայանալու է ԱԺ մեծ դահլիճում, իսկ նրանց մեծ մասին նստեցնելու են լրագրողների օթյակում: Հարազատներից միայն 16 հոգի է ներկա լինելու դահլիճում, որ պաշտոնյաների անդորրը հանկարծ չխախտեն, էքսցեսներ չլինեն: