Ըստ էության․ Սասո՛ւն, խելոք մնալ ասելով՝ նկատի ունես ծնկած ապրե՞լը, թշնամու ոտքերը լիզե՞լը

Ըստ էության Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 28-01-2025
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանին։

Նրա հետ խոսել ենք 44-օրյա պատերազմից հետո բանակի վերականգնման, Նիկոլ Փաշինյանի հայտարարության, մասնավորապես, որ Արարտի խոսույթով բանակին մոտենալիս մեզ զենք չեն վաճառում, բանակի սրբադասման մասին Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հակասող հայտարարությունների, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի՝ խելոք լինելու և շատ այլ հարցերի մասին։

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ Եռաբլուրում արած հայտարարությանը՝ ազատամարտիկը նշեց, որ հոգով ազատամնարտիկն իրեն կգնդակահարի, բայց նման արտահայտություն չի անի։

«Ինչ նկատի ունի պիտի խելոք մնալ ասելով՝ ծնկած ապրե՞լը, թշնամու ոտքեր լիզե՞լը»,- ասաց նա։

Խոսելով Տավուշից սահմանազատման մասին՝ նա նշեց․ «Տավուշը մեր ամենաանվտանգ ու ամենաապահով մարզն էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։