Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է
copy image url

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է

Ավելին 2 ամիս առաջ - 23:51 23-01-2025
Շոն Բեյքերի «Անորա» դրաման Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը ներկայացված է նաև լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում:

Տարվա լավագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն նաև «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» ու «Չարը» ֆիլմերը:
97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին:

Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել:

Ամենից շատ դիտված