Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը Վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոներից մեկի՝ Ամստերդամի IDFA-ի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», ինչպես նաև արժանացել է FIPRESCI մրցանակի։
Ֆիլմում փաստագրված են ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի ընտանիքի ողբերգական ապրումները 44-օրյա պատերազմի 7-րդ օրն անհետացած եղբոր՝ զինծառայող Սողոմոն Վարդանյանին որոնելու ընթացքում։ Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում: