Օրակարգ․ Համընդհանուր հայտարարագրումը դատապարտված է տապալման․ Թադևոս Ավետիսյան

Օրակարգ Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:00 23-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Թադևոս Ավետիսյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում ներդրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի, դրա հեռահար նպատակների, համակարգում առկա բացթողումների ու խափանումների, մինչև 300 հազար դրամ անկանխիկ գործարքները չհայտարարագրելու նոր որոշման, դրա շարժառիթների, մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու որոշման, այս հարցում իշխանությունների ցուցաբերած համառության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Թադևոս Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրումը դատապարտված է տապալման։ «Այո՛, այս համակարգը, եթե ամփոփելու լինենք, դատապարտված է տապալման, հանրության համար ոչ մի դերակատարում չի ունենալու։ Դա վկայեց նաև նախորդ տարի՝ կոնկրետ գործադրման փորձը։ Ի դեպ Ձեզ մի պատկերավոր գաղտնիք ասեմ․ Հանրայինի եթերով բանավիճում էի ոլորտի պատասխանատուի հետ, մի քանի անգամ հարց տվեցի՝ 2023-ը անցել է, 2024-ը անցել է, ասեք՝ 2024-ին 23-ի հիմքով քանի՞ մարդ պետք է հայտարարագիր լրացներ և քանի՞սն է լրացրել։ Չասեցին այդ թիվն այդպես էլ, ինչո՞ւ՝ որովհետև ձախողված է»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը ընդգծեց նաև, որ իշխանությունը ցույց տվեց ինչպես խուսափել հայտարարագրումից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ձեզ գուցե հետաքրքրի