Ըստ էության․ Ազատի կացարանում միակ տեսախցիկի տեսագրությունը չի առգրավվել

Ըստ էության Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:30 22-01-2025
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների ծնողների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանին։

Նրա հետ անդրադարձել են 2 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության իրական պատճառի չբացահայտման, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՊՆ Սուրեն Պապիկյանին Ազատի գործով դատակոչման, հրդեհից 2 օր առաջ կացարան այցելած հայտնի քրեական խմբավորման անդամների, միակ տեսախցիկի տեսագրությունը ժամանակին չառգրավվելու և մի շարք այլ հարցերի մասին։

«Ազատի կացարանում խախտվել է դեպքի վայրը, միակ տեսախցիկի տեսագրությունը ժամանակին չի առգրավվել։
Ազատի հրդեհից երկու օր առաջ ՀՀ-ում հայտնի քրեական խմբավորման անդամներ են այցելել կացարան»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։