Ըստ էության․ Ավինյանի հոր կողմից մարդկանց համբալ անվանելը հստակ հայելի է

Ներքին Ըստ էության Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 21-01-2025
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին։

Նրա հետ խոսել ենք փետրվարի 1-ից տրանսպորտի թանկացման հարցի, Հայկ Մարությանի հայտարարած բոյկոտին միանալու, ավագանու արտահերթի նիստի տապալման, կարմիր գծերի թանկացման որոշման անվավեր ճանաչման ու այդ որոշման բողոքարկման, վարորդներին Տիգրան Ավինյանի հոր վիրավորանքների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աղեկյանի պնդմամբ` եթե Նիկոլ Փաշինյանը համաձայն չլիներ Տիգրան Ավինյանի հոր ասածներին, նրան դատի կտային։

«Ավինյանի հոր արտահայտությունները հստակ հայելի են, թե ինչ է մտածում ՔՊ-ն` Նիկոլի գլխավորությամբ, մարդկանց մասին»,- ասաց նա։

Աղեկյանի խոսքով` տրանսպորտի 300 դրամ դառնալը Տիգրան Ավինյանի կողմից թալանչիություն է։

Մանրամասները` տեսանյութում։