Կոտրել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի վճարային տերմինալները և գողացել գումարները. shamshyan.com
copy image url

Կոտրել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի վճարային տերմինալները և գողացել գումարները. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 22:07 16-01-2025
Հունվարի 15-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի փողոց 32 հասցեից գողացել են տերմինալներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 04։35-ի սահմաններում անհայտ անձիք մուտք են գործել Ֆուչիկի փողոցի 32 հասցեում գտնվող «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնի» 1-ին հարկ և այնտեղից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են «Թելսել» և «ՄոբիԴրամ» վճարահաշվարկային տերմինալների դրամապահոցները պատճառելով խոշոր չափի ՀՀ դրամի նյութական վնաս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում