Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված շտապօգնության ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
copy image url

Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված շտապօգնության ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 16:09 18-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում կայանված, խոտանված շտապօգնության ավտոմեքենայում դի կա:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում Երևանի բնակիչ Արթուր Իսկանդարյանից, ով հայտնել է, որ ինքը Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի օգնականն է և տեղեկացրել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում անօթևան տղամարդու դի կա:

Ոստիկանները, ժամանելով նշված վայր, կայանված ու չշահագործվող շտապօգնության ավոտմեքենայում հայտնաբերել են Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ղ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: