Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Կոբախիձեի այցը, զբաղված Լուկաշենկոն․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:58 16-01-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 14-ի միջազգային կարևոր լուրերը։

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում։ Զորավարժությունները կանկացվեն երկու երկրների միջև ստորագրված՝ ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ վարժանքների ընթացքում «զինծառայողները կկատարեն տարբեր մարտական առաջադրանքներ բնակեցված վայրերում՝ ձնառատ և ցրտաշունչ եղանակին դժվարանցանելի տեղանքում»։ Զորավարժությունների մասնակիցների թվի, ինչպես նաև դրանցում կիրառվող զինտեխնիկայի մասին չի հաղորդվում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վաղը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան, որտեղ կմասնակցի ադրբեջանա-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 10-րդ նստաշրջանին: Այցի շրջանակներում տեղի կունենա տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ: Նախատեսված է նաև Վրաստանի վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված