Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք հայ խմբավար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Տիգրան Հեքեքյանին։
«
Արդի» հաղորդաշարի շրջանակներում Հեքեքյանի հետ զրուցել ենք գործող իշխանությունների կողմից իրեն ուղղված ճնշումների, պաշտոնից ազատման, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի, Հայաստանում մանկավարժի աշխատավարձի, Կոնսերվատորիայի և 2001 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից նվեր ստացած բնակարանի մասին։
Հեքեքյանը պատմում է, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը արդեն 5 ամիս փորձեր չի անում, քանի որ աշխատատեղ չունեն։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նվիրած բնակարանին՝ Հեքեքյանը նշեց, որ հենց այդ բնակարանի շնորհիվ է, որ նա ընտանիք է կազմել։
«Մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ լինելու։ Դա բոլորովին ինձ չի կաշկանդում, ես երբեք չեմ եղել քաղաքական գործիչների կողակիցը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։