Oragir.News-ը նախօրեին այցելել էր Մանկական երկաթուղի, պարզել, որ գնացքները գրեթե ամբողջությամբ քանդված են, մասերը՝ այս ու այն կողմ ցրված, ու երևանցիների սիրելի այս վայրն այսօր փաստացի չի գործում։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ոչ ոք չի բողոքում Մանկական երկաթուղին քանդելու դեմ։
Հարցվածներից շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ երկաթուղին քանդում են, ուստի՝ դժվարացան պատասխանել մեր հարցին։
«Մեր ժողովրդի ձայնը ոչ ոք չի լսում։ Այս երկիրը նենց է դարձել, որ ով ինչ ուզում՝ անում է»,-ասաց քաղաքացիներից մեկը։
«Պետք է բողոքեն»,-նշեց մեկ այլ անցորդ։
Մեկ ուրիշի կարծիքով էլ՝ դա ծրագրված գործ է։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է Մանկական երկաթուղին քանդվում, և ո՞վ է պատասխանատու; Սակայն երկու գերատեսչություններն էլ խուսափեցին մեր հարցերից՝ պատասխանատվությունը բարդելով միմյանց վրա։ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ երկաթուղին իրենց ենթակայության ներքո չէ, իսկ ՏԿԵ-ից հետ հասցեագրեցին հարցը՝ նշելով, որ նման ինֆորմացիա կարող է տալ միայն Երևանի քաղաքապետարանը։
Մանրամասները՝ տեսանյութում։