Oragir.News-ն ահազանգեր էր ստանում քաղաքացիներից, որ 80 տարվա պատմություն ունեցող Մանկական երկաթուղու երբեմնի գեղեցիկ, շատերի կողմից սիրված տարածքն այժմ վերածվել է աղբանոցի։ Տարածքը ուղղակի անտարբերության է մատնվել։ Իսկ վերջին շրջանում այն դարձել է նաև թմրամոլների հավաքատեղի։
Երկաթուղու տարածքում քանդում են ամեն ինչ, իսկ փոխարենը ոչինչ չեն կառուցում։ Այցելուներից մեկի խոսքերով՝ ինքը հաճախ է գալիս այստեղ՝ հանգստանալու, թարմանալու, սակայն ըստ նրա՝ վերջին շրջանում երկաթուղու տարածքում շրջելը դարձել է վտանգավոր և ոչ այնքան հաճելի, ինչքան նախկինում։
Հատկանշական է, որ 5 տարի առաջ Մանկական երկաթուղու վերականգնման ծրագիր է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի իրականցվել։
Նշենք, որ Երևանում, Հրազդանի կիրճում Մանկական երկաթուղի կառուցելու գաղափարը ծնվել է 1930-ականների կեսերին, 1937 թվականին շահագործման է հանձնվել։ Տասնամյակներ շարունակ այն մանկական ժամանցի վայր է եղել, ուրախ պահեր ու տպավորություններ պարգևել հազարավոր երեխաների։
Նշենք նաև, որ Մանկական երկաթուղու աղետալի վիճակի հարցում առաջին պատասխանատուն քաղաքային իշխանությունն է։ Եվ եթե Տիգրան Ավինյանը մտածում է ոչ միայն ավտոտնակներ քանդելու, այլև երեխաների հանգստի մասին, ապա պետք է քայլեր ձեռնարկի, որ աղբանոցի վերածված այս հրաշալի վայրը կրկին վերգտնի իր երբեմնի հմայքն ու գրավչությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։