Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ
copy image url

Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

Ներքին 4 ամիս առաջ - 17:05 11-12-2024
Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ՝ նախապատրաստվելու 2025 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:

Վաթյանն աշխատել է տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ:

2017 թվականին Արեգ Վաթյանը գլխավորել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն։

2022 թվականին նրա ղեկավարությամբ աղջիկների նույն տարիքային հավաքականը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոնի տիտղոսը: 2024 թվականին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:

Մ18 հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը կանցկացվի հուլիսի 19-27-ը Դուրեսում (Ալբանիա):