Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ-18 հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
copy image url

Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ-18 հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Սպորտ 1 ամիս առաջ - 13:38 07-03-2025
Սուրեն Արզումանյանը նշանակվել է կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

56-ամյա մասնագետը ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը, իսկ 2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում:

Արզումանյանը նաև գլխավորել է կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը մասնակցել է 2022 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի Մ18 C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 22-27-ը Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում։