Օրակարգ. Հայաստանում սիրիական սցենարը չի կարող կրկնվել. Ռուբեն Սաֆրաստյան

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ԳԱԱ ակադեմիկոս, թյուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ռուբեն Սաֆրաստյանի հետ զրուցել ենք Սիրիայում ստեղծված իրավիճակի, մասնավորապես Հալեպի գրավման, դրա պատճառների ու հնարավոր հանգուցալուծումների, տարածաշրջանային դերակատների հետապնդած շահերի վերաբերյալ։ Անդրադարձել ենք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այս շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող հին ու նոր նախապայմաններին։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Հայաստանում կարող է սիրիական սցենարը կրկնվել, մասնավորապես հարմար իրավիճակում թուրքական զորքերը կարող են նաև մեր երկիր ներխուժել՝ ակադեմիկոս Սաֆրաստյանը կտրականապես բացառեց նման հնարավորությունը։ «Ո՛չ, չի կարող։ Այստեղ պետք է ավելի կոնկրետ լինել, ընդհանուր՝ աբստրակտ դատողությունները չեն օգնում»,- ասաց նա՝ համոզմունք հայտնել, ով Հայաստանում և Սիրիայում իրավիճակները տաբեր են։

Ինչ վերաբերում է Հալեպի գրավմանը, Ռուբեն Սաֆրաստյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Թուրքիան Հալեպի համար մեծ գին է պահանջելու, հնարավորության դեպքում ամեն բան անելու է, որպեսզի այն չվերադարձնի։ Նրա համոզմամբ՝ թեպետ Թուրքիան շահագրգռված է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պահպանի իր իշխանությունը, սակայն վերջինիս համար կարևոր է, որ նա հնարավորինս թուլանա և դառնա վերահսկելի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Ձեզ գուցե հետաքրքրի