Իրանի արտգործնախարարը պլանավորում  է այցելել Ռուսաստան
copy image url

Իրանի արտգործնախարարը պլանավորում է այցելել Ռուսաստան

Արտաքին 4 ամիս առաջ - 20:49 03-12-2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ծրագրում է այցելել Ռուսաստան՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը
«Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մտադիր է մեկնել Ռուսաստան՝ ահաբեկչական խմբավորումների ակտիվացման ֆոնին Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու համար»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ: