ԱՄՆ-ն պլանավորում է արտաքսել 147 միգրանտների․ 73-ն արդեն արտաքսվել են
copy image url

ԱՄՆ-ն պլանավորում է արտաքսել 147 միգրանտների․ 73-ն արդեն արտաքսվել են

Արտաքին 3 տարի առաջ - 16:59 01-08-2021

Հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը՝ «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը վերսկսել է արագացված ընթացակարգով Կենտրոնական Ամերիկայից անօրինական միգրանտներին հայրենիք արտաքսելու գործընթացը:

Նշվում է, որ հուլիսի 30-ին Տեխաս նահանգից իրականացվել է արտաքսման երկու թռիչք: Առաջին ինքնաթիռը մեկնել է Գվատեմալա, երկրորդը՝ Հոնդուրաս: Ընդհանուր առմամբ, այդ թռիչքներով ԱՄՆ-ից արտաքսվել է 73 մարդ: Հիմնականում նրանք ընտանիք չունեցող անձինք ենք:

Ի սկզբանե, պլանավորվում էր արտաքսել 147 մարդու, սակայն որոշների դեպքում գործընթացը հետաձգվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով: