Արդի. Դու պատասխան ես տալու, փալա՛ս, դու հազարավորների արյուն ես խմել, վամպի՛ր

Ներքին Արդի Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 01-12-2024
Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում գրողի հետ խոսել ենք երիտասարդ ընթերցողներից, Գրողների միության շենքի պետականացումից, ընդդիմադիր ուժերի հանրահավաքներում նրա մասնակցությունից, 44-օրյա պատերազմում անմահացած բանաստեղծի տղայից և այլ թեմաներից։

Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ ընթերցողների պակաս երբևէ չի ունեցել։

Անդրադառնալով Գրողների միության շենքին՝ Մանուկյանը ևս նշեց, որ այն սեփական շենք է և կառուցվել է գրողների գումարներով։

«Ազգային արժեքները փորձում են վերացնել։ Սա «սորոսական» ընդհանուր ծրագիր է»,-ասաց նա։

Բանաստեղծի կարծիքով՝ այսօր հայոց բանակը խոցելի վիճակում է, սակայն նա բանակը համարում է այն գերագույն ուժը, որը կարող է ապահովել մեր անվտանգությունը։
«Բանակը ո՞ւր, կլուբնիկը ո՞ւր, կարող էր դա ներքին կարգով հանձնարարեր, որ էսինչ օրը կլուբնիկ տվեք երեխեքին»,- նկատեց նա։

Վերադառնալով 44-օրյա պատերազմին, Խաչիկ Մանուկյանը դիմեց Փաշինյանին․
«Դու պատասխան ես տալու, փալա՛ս, դու հազարավորների արյուն ես խմել, վամպի՛ր»,- ասաց անմահացած հերոսի հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։