Փողը միշտ էլ մնացել ա հարստության ձև. հարցում` Փաշինյանի ասածի մասին

Նրանց կարծիքով 4 ամիս առաջ - 22:30 30-11-2024
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ մեր երկրում փողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է տեղի ունենա, այդ թվում՝ փողի հետ հարաբերությունների: Փաշինյանն այս մասին հերթական անգամ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեում՝ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին ներկայացնելիս։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ նման բան ասելով։

Հարցվածների մեծ մասը տարօրինակ համարեցին վարչապետի ասածը, մի մասն էլ նշեց, որ չի ուզում լսել Նիկոլ Փաշինյանի մասին։

«Ո՞նց փոխենք։ Փողը միշտ էլ մարդկանց համար մնացել ա հարստության ձև, դժվար թե փոխվի»,- ասաց մի տարեց տղամարդ։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կարող է փոխել. «Ինքն ամեն ինչ կարող է փոխել, բնականաբար դեպի վատը»։

Քաղաքացիներից մեկն էլ վրդովված պատասխանեց. «Ո՞նց ա ինքը փոխում, եթե աշխատավարձ չի բարձրացնում, աշխատատեղ չի ավելացնում։ Փողի փոփոխությունն ի օգուտ իրանց, որ իրանք հեծանիվներ քշեն ու էլեկտրոմոբիլներ»։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ չի ուզում լսել վարչապետի անունը։ «Նիկոլ Փաշինյանի հետ հավես չունեմ»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում․