Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթում սուրճի ապարատի թալանման պահը. shamshyan.com
copy image url

Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթում սուրճի ապարատի թալանման պահը. shamshyan.com

Ներքին 1 օր առաջ - 22:36 18-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել են փողոցներում և խանութների մոտ տեղադրված սուրճի ապարատների թալանման դեպքերը։ Միայն 2 օրում 3 նմանատիպ դեպք է տեղի ունեցել, 2-ը՝ Կոտայքի մարզում, 1-ը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 17-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, անհայտ անձը կոտրել է Շենգավիթ վարչական շրջանում՝ Արագածի 93/3 հասցեում տեղադրված սուրճի ապարատը և այնտեղից գողացել եղած գումարն ու «մանետնիկան»։

Տեսանյութն՝ այստեղ

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում