«Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն ենք սխալ անում, կամ ի՞նչ չենք տվել մեր իրավապահ համակարգին։ Էլի այդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում «ճռիկներ, վռիկներ» էին անում, այդ նույն մարդիկ այդ նույն բանը հիմա էլ են անում են»․ այս մասին օրեր առաջ կառավարության հերթական նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր դժգոհությունն ու զայրույթը հայտնելով ուժային կառույցների ղեկավարներին։
Հատկանշական է, որ Փաշինյանն այդ մասին խոսել էր նաև 2018 թվականին, երբ դեռ վարչապետի պաշտոնակատար էր և «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ Եղեգնաձորում քաղաքացիների հետ հանդիպում էր կազմակերպել:
«Ես հույս ունեմ, որ դուք նկատել եք, որ Հայաստանում «նայեզդներ» և «ճռռիկներ» անողներն իրենք իրենց կարգի են հրավիրել, հակառակ դեպքում՝ մենք իրենց կարգի կհրավիրենք»,- ասել էր նա։
Մանրամասները՝ տեսանայութում