Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԳՈՅ-ի թատրոնի դերասանները ԿԳՄՍ-ի շենքի դիմաց էին։ Եկել էին հանդիպելու ԿԳՄՍ նախարարի՝ Ժաննա Անդրեասյանի հետ և ներկայացնելու իրենց պահանջը։
Oragir.News-ի հետ զրույցում թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ասաց, որ հավաքվել են որպեսզի իրենց հարցին լուծում տրվի։
«Պայքարի դադարեցումը մեզնից չի կախված, ինչքան շուտ հարցին լուծում տան այնքան շուտ կդադարենցնեք այն։ Սա նիարդերի պայքար է»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը, սակայն նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդել է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը վերսկսի իր բնականոն աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում։