Որքան ձերբակալված, այդքան էկրա՞ն․ Կենտրոնի թաղապետարանը գովազդում է ինքն իրեն

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 11:10 14-11-2024
Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը տևական ժամանակ է՝ ինքնագովազդով է զբաղվում։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ թաղապետարանի առաջին հարկի երկու պատուհանների հակառակ կողմում տեղադրված են էկրաններ, որով ցուցադրվում են թաղապետարանի աշխատանքները։

Ա՜յ քեզ ինքնագովազդ։ Հետաքրքիր է, ո՞ւմ համար են տեղադրվել էկրանները կամ ինչո՞ւ։ Եվ արդյոք կարելի՞ է գումարի դիմաց գովազդ պատվիրել թաղապետարանում։

Հատկանշական է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից ձերբակալված 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել էին։ Այստեղ հարց է առաջանում․ աշխատակազմից որքան աշխատակից կալանավորվի, այդքան էկրա՞ն է ավելանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։