Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում նշեց, թե իրենք ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի ավելացնում են թոշակները․։ «Մեզ քննադատում են, որ թոշակառուներին շահագործում ենք, որ նրանց թոշակները բարձրանան ստվերի կրճատման և այլնի համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետության կայացման համար ամեն մեկը մի ջանք պետք է գործադրի, ու ոչ մի վատ բան չկա, որ թոշակառուները նույնպես ջանք գործադրեն։
«Երբեք հինգ տարում ՀՀ-ում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։ Չի եղել նման բան․․․ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2022 թվականին նվազագույն թոշակն ավելի բարձր է եղել, քան նվազագույն պարենային զամբյուղը։ Ասում են՝ դե հա, բարձրացրել եք, բայց 36.000 դրամ չի՞։ Բա մենք մեղավո՞ր ենք, որ կրկնապատկել ենք՝ 36.000 դրամ է դարձել։ Թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց 375.000 դրամ դառնար»,- ասաց Փաշինյանը։