«Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն չունի
copy image url

«Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն չունի

Արտաքին 5 ամիս առաջ - 00:05 27-10-2024
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը չի հաջողվի սահմանադրական մեծամասնություն ստանալ նոր խորհրդարանում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների նախնական արդյունքներով։ Գրում է NewsGeorgia-ն։

Քվեաթերթիկների 72%-ն ամփոփվել են։ Այդ տվյալներով «Վրացական երազանքը» հավաքել է 53% և կստանա 88 մանդատ։

Սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ է առնվազն 113 պատգամավոր։ Հետևաբար «Վրացական երազանք» չի կարող իրականացնել սահմանադրության փոփոխություն և ընդդիմությանը հակասահմանադրական ճանաչել։ 88 մանդատը չի բավականացնի անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար։ Դրա համար անհրաժեշտ է մանդատների երկու երրորդը, այսինքն՝ 100 մանդատ։