99 տոկոսից ավելի ձայների հաշվարկից հետո, ըստ կանխատեսումների, «Վրացական երազանքը» կստանա 54 տոկոս ձայն
copy image url

99 տոկոսից ավելի ձայների հաշվարկից հետո, ըստ կանխատեսումների, «Վրացական երազանքը» կստանա 54 տոկոս ձայն

Արտաքին 5 ամիս առաջ - 11:50 27-10-2024
Ձայների ավելի քան 99%-ի հաշվարկից հետո, ըստ կանխատեսումների, «Վրացական երազանքը» իր մոտակա մրցակցից առաջ կանցնի 44 տոկոսով և կհավաքի 54 տոկոս, այսինքն՝ կստանա 90 մանդատ 150 տեղ ունեցող խորհրդարանում»,- հայտարարլ է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։ Փոխանցում է News.am-ը։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, սա հստակ ազդանշան է ընդդիմության համար։

«Ցանկանում եմ շնորհավորել մեր բոլոր հավատարիմ կողմնակիցներին և ողջ Վրաստանը՝ համընդհանուր ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի առիթով։ Դեպի Եվրոպա միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարգավաճմամբ»,- գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։