Խորագիր. Կանոնակարգ, 101 մանդատ, ուրախ-զվարթ Կազան, ոտնակոխ հայերեն

Խորագիր Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:17 25-10-2024
Oragir.News-ը նեկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը և փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես Սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի հաստատումը, հատկապես դրա անխոչընդոտ ընդունումը։

Անդրադարձ է կատարվել նաև BRICS-ի գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ ունեցած ջերմ զրույցին, ինչպես նաև «Մանկական Եվրատեսիլ» և «Թուրանի ձայնը» երաժշտական միջոցառումներում Հայաստանի մասնակցությանը, հայոց լեզվի աղճատմանը և այլ թեմաների։

Մանրամասները՝ տեսանյութում։